Նետումների գոտիներ
օրինակՃշգրտությունը յուրաքանչյուր դիրքից․ երևում է՝ որտեղ ես ուժեղ, և որտեղ պետք է աշխատել։

Շուտով · Artelis Hoops
Յուրաքանչյուր մեծ պատմություն սկսվում է ոչ թե մարզադաշտից։ Այն սկսվում է ևս մեկ փորձից։
Hoops One մեքենան արդեն դահլիճում է։ Իսկ հավելվածը, որը մարզումը վերածում է առաջընթացի, շուտով կլինի։

01 · Երազանք
«Իսկ եթե մի օր այնտեղ ե՞ս լինեմ»
Մեծահասակի համար սա կարող է մանկական երևակայություն թվալ։ Նրա համար՝ սա երազանք է։ Գրեթե ամեն մեծ բան սկզբում ծնվում է ինչ-որ մեկի երևակայության մեջ, և միայն հետո՝ իրական աշխարհում։

02 · Դժվար ճանապարհ
Մեկ լավ նետումը ոչինչ չի փոխում։ Պետք են հարյուրավոր։ Հազարավոր։ Օրեցօր՝ երբ հոգնած ես, և երբ չի ստացվում։
Բայց սովորական մարզման ժամանակ շատ ժամանակ է ծախսվում ոչ թե նետումների, այլ գնդակի հետևից վազելու վրա։ Եվ դժվար է պատասխանել պարզ հարցերի․

03 · Artelis Hoops One
Մեքենան յուրաքանչյուր նետումից հետո գնդակը վերադարձնում է խաղացողին։ Խաղացողը մնում է իր դիրքում և մտածում է միայն հաջորդ նետման մասին։
Արդեն դահլիճում է՝ «Պատրիոտ» բասկետբոլային ակումբ
04 · Հավելված — շուտով
Հավելվածը մարզումը վերածում է տվյալների։ Խաղացողը, մարզիչը և ակումբը տեսնում են զարգացման ճանապարհը ոչ թե զգացողությամբ, այլ թվերով։
Ճշգրտությունը յուրաքանչյուր դիրքից․ երևում է՝ որտեղ ես ուժեղ, և որտեղ պետք է աշխատել։
Առաջընթաց՝ ոչ թե զգացողությամբ, այլ թվերով․ համեմատություն նախորդ ժամանակահատվածի հետ՝ մեկ գրաֆիկի վրա։

05 · Բնավորություն
Այն չի կարող երեխայի փոխարեն ցանկանալ հաղթել։ Առավոտյան նրան դահլիճ չի բերի։ Վերջին նետումը չի կատարի, երբ ձեռքերն արդեն հոգնած են։
Չեմպիոնին ստեղծում է հենց ինքը՝ մարդը։ Մենք նրան տալիս ենք գործիքը։
IMAGINE ALWAYS
Դուք ակումբ, ակադեմիա կամ մարզի՞չ եք։ Գրեք մեզ՝ կպատմենք Hoops One-ի և հավելվածի մեկնարկի մասին։
support@artelishoops.com© ArteliX Technologies